Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ֊երը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները.Արծրուն հովհաննիսյանը։

Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ֊երը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները՝ ռազմաճակատի տարբեր ուղղություններով։ Այս մասին ասուլիսին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն հովհաննիսյանը։

Նրա փոխանցմամբ՝ բացի ռազմաճակատում տիրող մարտական գործողություններից՝ օրվա ընթացքում հրթիռակոծվել են Արցախի տարբեր բնակավայրերը, այդ թվում՝ Մարտակերտ քաղաքը՝ հարակից բնակավայրերով և Բերձոր քաղաքը՝ հարակից բնակավայրերով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջանում։ Հովհաննիսյանը հայտնեց, որ օրվա ընթացքում հատկապես թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող Շեխեր, Ջիվանիկ և հարակից գյուղերում դիվերսիոն ներթափանցման գործողություններ իրականացրած ադրբեջանական հրոսակախմբերի և դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները և այդ ուղղությամբ կան հստակ հաջողություններ, մասնավորապես, գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրը՝ իր հարակից անտառներով։ Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ այսօր հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրն ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, մի քանի հարձակման փորձեր տապալվել է, որից հետո, զգալի կորուստներ կրելով, հետ են շպրտվել, որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են, դիմել են փախուստի և փորձել են պատսպարվել մոտակա անտառներում։

Նրա խոսքով՝ Բերձորից հարավ կոնկրետ ուղղությունը դեպի Հագարի գետով հյուսիս հետ է մղվել դեպի ավելի հարավ՝ մեր ԶՈՒ հարձակումների ազդեցության տակ։ Հովհաննիսյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ լարվածությունը պահպանվում է, մարտերն ընթանում են օջախային, հստակ բնակգծեր չկան, տարբեր գետերի, հանգույցների, ճանապարհների շուրջ փորձում են հարձակումներ իրականացնել, որը չեզոքացվում է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով