Արտառոց դեպք Երևանում. մի խումբ երիտասարդներ ինքնավնասում են կատարել, իսկ ոստիկանությունում էլ դեբոշ են սարքել՝ կոտրելով դռան ապակիներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների կողմից Մաշտոցի պողոտայի 8 հասցեի մոտից սառը զենք կրելու և ինքնասպանության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին մի խումբ քաղաքացիների բերման ենթարկելու փաստով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են՝ Երևանի բնակիչներ, 27-ամյա Մովսես Մ.-ն, 23-ամյա Հարություն Ա.-ն, 21-ամյա Էդգար Ա.-ն և 20-ամյա Մարտուն Մ.-ն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Հարություն Ա.-.ն և Էդգար Ա.-ն «Լաս» ակումբի մոտ դանակով և ապակիով ինքնավնասում են կատարել:

Արդեն ոստիկանությունում վերջիններս իրենց դրսևորել են ոչ ադեկվատ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, տևական ժամանակ կոպիտ կերպով խախտել են ոստիկանության բաժնի բնականոն աշխատանքը, հնչեցրել են հայհոյանքներ, որի ընթացքում Մարտուն Մ.-ն գլխով հարվածել և կոտրել է բաժնում աշխատասենյակներից մեկի դռան ապակին, իսկ Մովսես Մ.-ն կոտրել է մեկ այլ աշխատասենյակի դռան ապակին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով