Ալիևի լկտիության ու ամբարտավանության պատճառները.Կարեն Ավագյան

Ադրբեջան կոչվող արհեստական միավորման պատմությունը կարճ է, բայց շատ խոսուն։
Ի սկզբանե հակադրությունների ու բացասական մեխանիզմների հաշվին ստեղծվածները մշտապես են համամարդկային արժեհամակարգին հակադրվել։
Ալիևների բռնապետության տարիները դարձան «միջազգային հանրության ու արժեքները» կրողների սնանկության բացահայտման գործիքակազմի ծանր հրետանին։
— Տասնամյակներ ձգվող բռնատիրական իշխանությունը, որը հավուր պատշաճի ո՛չ դատապարտվել, ո՛չ էլ պատժամիջոցների տակ է ընկել։
— Շարունակական իշխանական վերարտադրությունը երեխաների կնոջ և ողջ ազգակցական ներկայացուցիչների միջոցով։
— Համաձայնեցված փաստաթղթերի ու կոնֆլիկտների լուծման քայլերից հրաժարում ու խուսափում (օրինակ՝Կազան)։
— Պարբերական ագրեսիաների սանձազերծում հարևան պետությունների ու ժողովուրդների նկատմամբ։
— Միջազգային կոռուպցիոն սկանդալների նախաձեռնող ու հովանավոր։
— Փողերի միջազգային լվացման ընտանեկան սխեմապներ։
Սրանցից որևէ մեկը չարժանացան համարժեք, համաչափ ու որոշակի գնահատականների, քայլերի։
Միջազգայինները չնկատեցին, չտեսան, չլսեցին մի պարզ պատճառով, որովհետև անտեսել էին բոլոր վերը թվարկածներն առանց բազառությամբ։Շահամոլությունն ու շվայտությունը կապկել են նրանց առանց այդ էլ կույր աչքերը։
Այժմ մեզ ուղղված անտարբերությունը 360 աստիճան շրջվել է։ Ալիևի լկտիությունն ու անհանդուրժողականությունը պտտվել է դրանք խրախուսածների դեմ։
Նրանց համար ամեն ինչ դեռ առջևում է։
Հ.Գ. Մետների և մոլների դատարկ բաժանմանն ուզում եմ հակադրել ռացիոնալ հայկական շահը, բարեկամ ու դաշնակից ռուսական պետության ու ժողովրդի հետ ներդաշնակ ու ամուր հարաբերությունները։

Կարեն  Ավագյանի   ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով