Ալիեւը դեմ չէ Փաշինյանի հետ հանդիպել Մոսկվայում. դեմ չէ նաև խաղաղապահներին

ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է եկել մի շարք՝ կարելի է ասել՝ սենսացիոն հայտարարություններով։

Nikkei-ի հետ զրույցի ընթացքում նա  մասնավորապես, ասել է, որ դեմ չէ Փաշինյանի հետ հանդիպել Մոսկվայում, դեմ չէ, որպեսզի Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայվեն, սակայն կազմի եւ թվի հստակ որոշմամբ, դեմ չէ, որ Ղարաբաղի հայազգի բնակչությունն ունենա ազգային մշակութային ինքնավարություն, բայց երբեք թույլ չի տա անկախության հանրաքվե։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով