Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառումից հետո Հայաստանը անհապաղ պետք է պահանջի ՄԱԿ-ում հատուկ հետաքննություն. քաղաքագետ

Հայաստանը միջազգայնորեն աքսորյալ կողմ կամ պետություն չէ, որպեսզի բողոքը լիովին անտեսվի: Այս մասին ֆեյսբուքում գրել է  քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը

«Ֆոսֆորային զենքի, իսկ այլ խոսքերով` Քիմիական զենքի թշնամու կողմից կիրառման հանգամանքը աննախադեպ և անգահատելի քաղաքական և դիվանագիտական զենք է Հայաստանի ձեռքին, որը երկիրը կարծես թե այդպես էլ չի օգտագործում: Դա նաև առիթ է no fly zone հաստատելու, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի վրա ահռելի ճնշում կիրառելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քիմիական զենքի մշակման մասին կեղծ մեղադրանքով էր, որ Բուշ կրտսերի վարչակազմը պատերազմ սկսեց Իրաքի դեմ, քիմիական զենքի կիրառման չհիմնավորված մեղադրանքով էր, որ ԱՄՆ-ը մեծացրեց ճնշումը Սիրիայի նկատմամբ և արդյունքում զրկեց Սիրիային այդ զինատեսակից:

Իհարկե դրանից առաջ և հետո այլ պետություններ կիրառել են քիմիական զենք` առանց պատժվելու, բայց այն չի կիրառվել միջազգային համակրանք վայելող` ինչպես Հայաստանն է, կողմի դեմ և չեն եղել հստակ ապացույցներ:

Ադրբեջանի կողմից այդ զենքի կիրառումն այժմ փաստագրված է: Հայաստանին համակրում են այս պայքարում: Հայաստանը միջազգայնորեն աքսորյալ կողմ կամ պետություն չէ, որպեսզի բողոքը լիովին անտեսվի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ այդմ` այդ զենքի կիրառումից րոպեներ անց Հայաստանի ղեկավարությունը պարտավոր է հանդես գալ անգլերեն լեզվով դիմումով` հեռուստաուղերձով` ուղղված միջազգային հանրությանը և պահանջել ՄԱԿ-ի շրջանակներում արագացված հատուկ հետաքննություն: Նույնը պարտավոր է անել ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունը` Հայաստանի անունից դիմելով Անվտանգության Խորհրդին:

Սա բացառիկ հնարավորություն է ահռելի ճնշում կիրառելու և թշնամու դեմ հսկայական միջազգային բարոյական ալիք գեներացնելու:

Ապշեցուցիչ է, որ մինչ այս պահը դա դեռ չի արվել»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով