Ադրբեջանի բանակը շարունակում է նախահարձակ գործողությունները. ՊԲ-ն համաչափ պատասխան է տալիս

Ադրբեջանի Զինված ուժերը շարունակում են Արցախի նկատմամբ նախահարձակ գործողությունները, իսկ Պաշտպանության բանակը համաչափ պատասխան է տալիս հակառակորդին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 12-ին «Ազատություն ռադիոկայան»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Այս պահի դրությամբ և’ Հադրութի ուղղությամբ, և’ հարավային ուղղությամբ շարունակվում են մարտերը: Ադրբեջանի բանակը շարունակում է նախահարձակ գործողություններ իրականացնել, որին համաչափ պատասխան է տալիս ՊԲ-ն: Մարտերը ծանր են, բայց ՊԲ-ն կարողանում է համարժեք գործողություններ իրականացնել»,- ասաց Պողոսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով