Ովքե՞ր էին 6 պատգամավորները, որ չաջակցեցին ԿԳՄՍ նախարարին. Սասունը դրա համար մի քանի պատճառ ուներ«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցի քվեարկությունը ցույց տվեց, որ իշխող թիմում առնվազն միակարծիք չեն Հարությունյանի հարցում։

Նախարարին անվստահություն հայտնելուն դեմ քվեարկեց 83 պատգամավոր՝ ներառյալ իշխանական «գծի» մեջ երբեմն-երբեմն անկախ երեւացող Արման Բաբաջանյանը։ Ովքե՞ր էին այն 6 պատգամավորը, որոնք առնվազն ձեռնպահ մնացին ԿԳՄՍ նախարարին աջակցելուց․ Արսեն Ջուլֆալակյանը, հասկանալի է՝  նիստերին չի հաճախում, իսկ, օրինակ, Կորյուն Մկրտչյանը, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը ներկա էին, բայց չքվեարկեցին։ Սակայն «Իմ քայլում» հատկապես բուռն քննարկվում էր Սասուն Միքայելյանի եւ Թագուհի Թովմասյանի՝ քվեարկությանը չմասնակցելը։ Նրանք ավելի ուշ ներկայացան ԱԺ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իմ քայլում» խոսում էին, որ Սասուն Միքայելյանն այդ քվեարկությունը բոյկոտելու մի քանի պատճառ ուներ, նախ որ կոտայքցի է եւ վրդովվել է Արայիկ Հարությունյանի՝ «մի խումբ կոտայքցիներին» ուղղված հայտարարությունից։ Երկրորդ․ Հարությունյանը վիրավորել է իր ընկեր Գագիկ Ծառուկյանին․ «Իսկ որտեղ Սասունը՝ այնտեղ էլ Թագուհին»։ Զարմանալիորեն, նիստին ներկա չէր նաեւ մեկ ուրիշ կոտայքցի՝ Քրիստինե Պողոսյանը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 18.09.20թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով