«Վարչապետի աթոռին հարմար տեղավորված անձն իրեն թույլ է տալիս անցնել նույնիսկ ցինիկության սահմանները…».Միշա Գալուստյան

Վարչապետի աթոռին հարմար տեղավորված անձն իրեն թույլ է տալիս անցնել նույնիսկ ցինիկության սահմանները, մարդկանց հորդորելով մեկ շիշ օղի կամ մի երկու տուփ ծխախոտ պակաս գնել, իսկ գումարը փոխանցել բյուջե, նշելով, որ «հո հորս տուն չեմ տանելու այդ գումարները, դրանով, օրինակ նոր ճանապարհներ կարելի է կառուցել»:
Որքան՞ է այս մարդը սիրում հաշվել ուրիշի գրպանների փողերը:

Մենք իհարկե հասկանում ենք, որ հորդ տուն չես տանելու։ Բայց ավելի լավ կլիներ եթե նույն օրինակը բերեիր պարգևավճարների հետ կապված։ 108 միլիոն դոլարի պարգևավճարներ բաժանելու, 2 միլիոն դոլար ամառանոց վերանորոգելու, կես միլիոն դոլար մեքենաներ գնելու, 350 հազար դոլար Ամերիկա թռնելու, 100 հազար դոլար Անտարեսին անիմաստ տալու, 7 միլիոն’ «Այո»-ի քարոզարշավի տակ ծախսելու, 500 հազար հայկական թեստերի արտադրության անվան տակ դուրս գրելու գումարներով ահագին ասֆալտ կարող էիք անել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների  կուսակցության խորհդր անդամ  Միշա  Գալուստյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով