«Առավոտյան տեսնվել ենք, ո՞վ կպատկերացներ․․․»․ Արմավիրի գործարանի աշխատակիցները շոկի մեջ են. armeniasputnik.am

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացած երկու աշխատակիցներից մեկը գինեգործ էր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գործարանի աշխատակիցներից մեկը, որը ցանկացավ անանուն մնալ։

«Լյովան 40-ն անց էր, ընտանիք ուներ։ Երկար տարիներ աշխատել ենք Լևոնի հետ․․․ Շատ ահավոր վիճակում ենք, էլ չգիտեմ՝ ինչ ասեմ․․․»,- նշեց նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվս մի աշխատակից էլ մեզ հետ զրույցում չկարողացավ զսպել արցունքները։

«Էսօր առավոտ տեսնվել ենք, խոսել ենք, ամեն ինչ նորմալ էր, ո՞վ կպատկերացներ․․․ Բոլորս շոկի մեջ ենք․․․»։

Կոնյակի գործարանում հրաժարվեցին մահացածների մասին տեղեկություններ տրամադրել՝ ասելով, որ դեռ ճշտումներ են կատարում և չեն ցանկանում շփվել լրատվամիջոցների հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայտնի է, որ պայթյունից տուժած ևս չորս քաղաքացու տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Հրդեհը Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում բռնկվել է սեպտեմբերի 1-ին՝ մոտավորապես ժամը 12-ին։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ-ի չորս հրշեջ-փրկարարական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել և մարվել է մեկ ժամվա ընթացքում։ Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։

armeniasputnik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով