Գեոքաղաքական պատերազմնե՞ր, չէ չենք լսել….

Հետաքրքիր բան ասեմ.

Երբ ԱՄՆ-ում միացնում ես Ազատության youtube-յան ալիքը տակը փոքր տառերով գրառում կա. The Channel is funded by US Department of State (Այս ալիքը ֆինանասվորվում է ԱՄՆ Պետ Դեպարտամենտի կողմից)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ասեմ ավելին, ռուսական Russia Today հեռուստաալիքն էլ միացնելուց գրած է, որ այն ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից։

Գիտե՞ք ինչու է դա արվում։ Շատ պարզ, որպեսզի դիտողը հստակ հասկանա, որ տրամադրվող տեղեկությունները ծառայում եմ կոնկրետ ֆինանսավորող երկրի շահերին։

Իսկ հիմա ամենակարևորը. Ազատություն ռադիոկայանը վերջին երկու տարին որևէ բանով չի զիջում հանրային հեռուստաընկերությանն` իշխանամետ լինելու հարցում, նույնիսկ գերազանցում է Հ1-ին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ Russia Today հեռուստաալիքի գործադիր տնօրենն ակնհայտորեն ցուցադրում է իր չափից դուրս բացասական վերաբերմունքը ՀՀ ներկայիս իշխանության նկատմամբ։

Հըն ի՞նչ եք կարծում, ում հետ են մեր մոտ «փայլուն» հարաբերություններ…

Գեոքաղաքական պատերազմնե՞ր, չէ չենք լսել

Արա  Վարդանյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով