Երևանի Տիչինայի փողոցի ավտոտնակներից մեկից 2 միլիոն դրամից ավելի գործիքների գողություն էր կատարվել․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները դեպքի վայրում իրականացրին անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Ոստիկանները արձանագրեցին, որ, ըստ նախնական հաշվարկի, տուժողին պատճառվել էր 2 միլիոն դրամից ավելի վնաս։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մայիսի 29-ին ոստիկանները, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Երևանի 51-ամյա մի բնակչի։

Ոստիկանները կասկածներ ունեին, որ 51-ամյա տղամարդը մենակ չէր գործել։ Շարունակելով հանցագործության բացահայտման աշխատանքները՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հուլիսի 6-ին բերման ենթարկեցին Երևանի երեք բնակչի։

Նրանք խոստովանել են, որ մայիսի 29-ին բերման ենթարկված 51-ամյա տղամարդու հետ մայիսի լույս 25-ի գիշերը ավտոտնակից գողություն են արել։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է։Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով