Երևան-Դոնի Ռոստով չվերթով ՌԴ է վերադարձել 106 քաղաքացի

Հուլիսի 26-ին Երևան-Դոնի Ռոստով չվերթով ՌԴ է վերադարձել 106 քաղաքացի, հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։

աղորդագրության մեջ նշված է, որ չվերթի կազմակերպումը հնարավոր է դարձել ռուսական տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների և վարչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առնթեր օպերատիվ շտաբի հետ ձեռբերված համաձայնության շնորհիվ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեսպանությունից հայտնում են, որ համավարակի պայմաններում մինչ օրս Հայաստանից Ռուսաստան է վերադարձել 2822 մարդ։ Ռուսաստանցիներին տուն վերադարձնելու ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով