Խոշոր վթար՝ Լոռիում. բախվել են ՈւԱԶ-ն ու 2 Opel Astra-ները. կան վիրավորներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 51-ամյա Ռոբերտ Մովսեսյանի վարած ՈՒԱԶ մակնիշի, Տաշիր քաղաքի բնակիչներ՝ 20-ամյա Արամ Սուքիասյանի վարած Opel Astra մակնիշի 47 TD 477 համարանիշի և 23-ամյա Դավիթ Գալոյանի վարած Opel Astra մակնիշի 11 GG 700 համարանիշի ավտոմեքենաները:

Այս մասին  հայտնում է  հայտնում է shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,վթարի հետևանքով Դ․ Գալոյանի ուղևոր՝ 21-ամյա Սայաթ Սուքիասյանը և ՈՒԱԶ-ի վարորդ Ռ. Մովսեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով ՈՒԱԶ-ը մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի, իսկ Opel-ներից մեկն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։

Օպերատիվ են գործել նաև Ստեփանավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում բժշկական օգնություն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Ստեփանավան» բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով