Թե բա՝ ենթադրենք իմ սխալի պատճառով է տեղի ունեցել կորոնավիրուսի 20 հազար դեպքը…
Ենթադրենք չէ, Նիկոլ, հաստատ, 100 տոկոսով քո սխալի պատճառով է տեղի ունեցել, հենց դու ես մեղավորը ու դու պիտի դրա պատասխանատուն լինես: Նույնիսկ եթե դա կամ որևէ այլ նման բան տեղի է ունեցել քո որևէ նախարարի կամ պաշտոնյաների սխալների պատճառով, էլի մեղավորն ու պատասխանատուն դու ես, որովհետև այդ նախարարին կամ պաշտոնյաներին դու ես բերել ու նշանակել:
Բա գիտեիր վարչապետ լինելը հեշտ բան է՞, բա դա պատասխանատվություն է, որից դու ամեն գնով խուսափում ես ու միշտ գցում ուրիշների վրա, նույնիսկ ժողովրդի վրա:
Իսկ եթե մի մարդ չի կարողանում անել իր գործը ու ստանձնել պատասխանատվություն, ի՞նչ պետք է անի այդ մարդը: Իհարկե, պիտի հեռանա:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news