ԿԲ-ի մոտ ակցիայի 5 մասնակից բերման է ենթարկվել. ՀՀ ոստիկանություն

Երևանում Կենտրոնական բանկի մոտ անցկացված ակցիայից կան բերման ենթարկվածներ: Բերման է ենթարկվել 5 քաղաքացի ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Ակցիան Կենտրանական բանկի մոտ սկսել էր քաղաքացի Մանուել Մանուկյանը, ով սկզբում լրագրողների հետ զրույցում դժգոհություն էր հայտնում բանկերի վարկային քաղաքականության վերաբերյալ: ԿԲ-ից պահանջում է հաշվի առնել երկրում ստեղծված համաճարակային իրավիճակը եւ վարկային արձակուրդ տրամադրել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցազրույցն ընդհատվեց ոստիկանների միջամտությամբ, վերջիններս խնդրեցին դադարեցնել հավաքի կոչերը: Մանուել Մանուկյանը տեղափոխվեց այլ հատված հարցազրույցը շարունակելու, այդ ժամանակ Կենտրոնական բանկի մոտ մոտեցավ բեռնատար, որի մեջ գտնվող մի խումբ անձինք գունավոր ծուխ արձակող ճայթուկներ էին նետում Կենտրոնական բանկի շենքի ուղղությամբ: Ոստիկանները միջամտեցին, ակցիան դադարեցվեց, որոշերը բերման ենթարկվեցին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով