Ինչպես վարվել օտարերկյա գործակալների հետ

Թուրք–ադրբեջանական զույգը Հայաստանում ունի իրեն սատարող լրատվամիջոցներ, որոնք զուգահեռաբար քարոզում են գործող իշխանության օգտին ու քննադատում իշխանության ընդդիմախոսներին։ Այս մասին գրառում է կատարել «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն  Անդրանիկ Թևանյանը

«Թուրքական 5–րդ շարասյունը գործում է առանց դիմակ և առանց մեր երկրի շահերից «սոցիալական հեռավորություն» պահելու՝ ախտահարելով տեղեկատվական, հասարակական ու քաղաքական միջավայրը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատերազմական ռեժիմով ապրող Հայաստանն ունի՞ իրեն սատարող լրատվամիջոցներ Թուրքիայում և Ադրբեջանում։ Սա հռետորական հարցերի շարքից է։

Ի դեպ, ԱՄՆ–ում, իրենց անվտանգային շահերից ելնելով, պաշտոնապես որպես «օտարկերյա գործակալ» են գրանցել, օրինակ, ռուսական RT լրատվամիջոցին (այն ղեկավարում է հայազգի Մարգարիտա Սիմոնյանը)։ Խոսքի ազատությունը, ֆլանը, ֆստանը նման դեպքերում չեն աշխատում, բնականաբար։ Թշնամական երկրի շահերը սպասարկող լրատվամիջոցի դեմ պայքարը ոչ թե պայքար է ազատ խոսքի դեմ, այլ անվտանգության շահերից բխող գործառույթ է»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով