Ինչպե՞ս է ստացվում,որ հասարակ ժողովրդին չի կարելի հավաքներ,ցույցեր անցկացնել,բայց պրոթուրքական շահերի սպասարկող ամենա կախյալ պատգամավորին կարելի է

Թե բա արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքներ,ցույցեր անցկացնելը:Բա ինչպե՞ս է ստացվում,որ հասարակ ժողովրդին չի կարելի,բայց պրոթուրքական շահերի սպասարկող ամենա կախյալ պատգամավորին կարելի է:

Դուրս է գալիս,որ այն մարդիկ ովքեր ունեն վատ հռչակ և հանրության կողմից,նրանց տեսակը ատելի է չգիտես ինչու նրանք ընդունելի են լինում իշխանության կողմից:Բազմիցս ականատեսն ենք եղել,երբ մարդիկ ինչ-ինչ խնդիրների պատճառով բողոքի ցույց են անում կառավարության դիմաց վարկյաններ չանցած այդ ցույցը ցրվում է,բայց երբ բողոքողը տխուր հռչակ ունեցող Բաբաջանյան Արմանն է նրան ոչ ոք ոչինչ չի անի:Կենսաբանական մոր դեմ ցուցմունք տված,բանակից փախած Բաբաջանյանը այսօր կարողանում է իր աջակիցների հետ հանգիստ ցույց անել ու ավելին,նրանց ոչ փռում են ասֆալտին,ոչ տուգանում և ոչ էլ բերման են ենթարկում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս ամենը ապացույց է,որ պրոթուրքական շահը առաջ տանողը անձամբ վարչապետի պաշտպանության տակ է:Հիմա կասեք թե ի՞նչ պրոթուրքական շահի մասին է խոսքը գնում,ասեմ`Ցեղասպանության ընդունման չպահանջելը վառ օրինակ է:Այստեղ վերանում է բոլոր տրամաբանական բացատրությունները թե չէ այդ ինչպես է ստացվում,որ նա իր աջակիցների հետ միասին ցույցեր կազմակերպելու իր իրավունքն է իրականացնում իսկ հենց հասարակ ժողովուրդն է փորձում իրականացնել հավաք,նրանք անմիջապես հայտնվում են ոստիկանության ուշադրության կենտրոնում և բերման են ենթարկվում:

Հովհաննես Խաչատրյանի ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով