ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

Հուլիսի 1-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստից հետո հրապարակվել է շատ հակիրճ բայց խորը բովանդակություն ունեցող հայտարարություն: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր, որ նիստի ժամանակ նախանշվել են արտակարգ դրության ռեժիմի վերացման դեպքում Հանրապետականի գործունեության հիմնական ուղղությունները և գերակայությունները, շոշափվել է այլ հասարակական և քաղաքական ուժերի հետ ընդհանրական քաղաքական օրակարգի դեպքում հնարավոր փոխգործակցության հարցը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բացենք փակագծերը և վերծանենք այս նախադասությունը:

Երկու տարի է արդեն, ինչ Հայաստանում իշխանության են եկել ուժեր, որոնց օրակարգը, մեղմ ասած, չի բխում Հայաստանի Հանրապետության անվտանգության և զարգացման շահերից: Երկու տարի է ՀՀԿ-ն պահպանելով իր դիրքը միջազգային հարթակներում՝ աշխատանք է տանում Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար: Իշխանության բռնազավթումից ի վեր Հանրապետական կուսակցության ներսում տեղի էին ունենում լուրջ վերադասավորման գործընթացներ: Իրականում այս ամենից ՀՀԿ-ն հաղթող դուրս եկավ, քանի որ ազատվեց մի շարք «ֆիկտիվ» անդամներից, պատեհապաշտներից և հարմարվողականության սկզբունքով առաջնորդվողներից:

ՀՀԿ-ի շարքերը մի կողմից մաքրվեցին, մյուս կողմից էլ համալրվեցին շատ արժանի նոր անդամներով, երիտասարդ կադրերով: Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի լրջագույն խաղացող հանդիսացող կուսակցությունը բյուրեղացավ և դարձավ ավելի ուժեղ: ՀՀԿ ԳՄ հայտարարությունն ըստ էության խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն իր նոր ֆորմատով պատրաստ է արտակարգ դրության իրավական ռեժիմից դուրս գալուց հետո սկսել ավելի ակտիվ դեր խաղալ Հայաստանի քաղաքական դաշտում և վերջ դնել հակահայկական իշխանությունների արկածախնդիր և վնասակար գործողություններին:

Արձանագրենք, որ իրականում ՀՀԿ-ն ունի ամենամեծ ենթակառուցվածքային ռեսուրսը և կարող է լայնամասշտաբ մասնակցություն ունենալ ներքաղաքական գործընթացներին: Ավելին, այսօր արտախորհրդարանական ընդդիմության կոնսոլիդացիան անհնար է առանց ՀՀԿ-ի մասնակցության:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով