ԴԱՎԵՆ ԻՆՉՔԱՆ ԷԼ ՈՐ ՍԱՏԿԻ, ԿԱՇԻՆ ԷՇԻ ՀԱՄԱՐ ԲԵՌ Ա…

Հոգեբան  Միհրդատ  Մադաթյանը  գրում է.

-Ես նույնպես ուզում եմ անդրադառնալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա բրիֆինգին։

Շատերը գրում են, որ երեկվա հարցազրույցի ժամանակ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քաղաքականության “մաստեր կլասս” ցուցադրեց։ Ես կատեգորիկ համաձայն չեմ։ Ռոբերտ Քոչարյանը ցուցադրեց հայ տղամարդու, իմաստուն մարդու, իրական լիդերի, պետական մտածողության մարդու մի օրինակ, որին կարոտ ենք մնացել արդեն տևական ժամանակ։ Իսկ «մաստեր կլասս» ցուցադրում են ուսուցանելու նպատակով։ Տվյալ դեպքում ակնհայտ էր, որ ուսուցիչը այդ ցանկությունը ունի, իսկ ուսուցանվողները՝ բոլորովին… դե այդքան խելք պիտի ունենան…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն ես սա չեմ կարևորի, քանզի վաղուց ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր շուրջ հավաքված ամբոխը միտումնավոր քանդում են մեր հայրենիքը, բոլորովին չունենալով այն արժեհամակարգը, որը երեկ ներկայացնում էր Ռոբերտ Քոչարյանը՝ իր հարցազրույցում։ Այստեղ հետաքրքիրը այլ բանի մեջ է…

ԵՐԵԿ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅՈւԹՅՈւՆԸ ՔՈՉԱՐՅԱՆ ԷՐ ԴԻՏՈւՄ ԿԱՄ ԼՍՈւՄ…

Եվ ոչ միայն ամբողջ հայությունը, համոզված եմ, որ ամբողջ ակտիվ քաղաքական աշխարհը, ում հետաքրքիր է Հայաստանը, ուշի ուշով հետևել են Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ասեմ ավելին, Ռոբերտ Քոչարյանի բրիֆինգի ռեյտինգը հայ հանրության մոտ շատ ավելի բարձր էր, քան ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆինալի խաղի ռեյտինգը (Նիկոլ Փաշինյանը սիրում է ռետինգից խոսել)։ Այո, բոլորը դիտել են, կլինեն նիկոլական թե «հին», ապաքաղաքական թե քաղաքական, սփյուռքում թե Հայաստանում, կին թե տղամարդ, հետերոսեքսուալ թե ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ… նույնիսկ Լարիսա Մինասյանը… էլ չասեմ հենց իր՝ ամենայն հայոց ստախոս Նիկոլ Փաշինյանի և իր, ադրբեջանամետությունը՝ սուտ պացիֆիզմի սոուսի տակ ներկայացնող Աննա Հակոբյանի մասին։ Հատուկ Աննա Հակոբյանի մասով ասեմ՝ մի վախեցիր։ Ռոբերտ Քոչարյանը՝ տղամարդ է, նրա համար ընտանիքը սրբություն է ի հակառակ քո ամուսնու։ Մի խոսքով… որևե մեկը ուզում է ժխտե՞լ… Մի հատ համացանցը նայեք։ Հա, հանկարծ չխաբվեք այն փաստին, որ ստեպասաֆարյանները և դանիելիոաննիսյանները դեռ կարծիք չեն գրել։ Ուղղակի իրենց տերը դեռ հրահանգ չի տվել և հստակ ուղղություն չունեն թե ինչպիսի վայրահաչ դնեն…

Եվ այսպես, Ռոբերտ Քոչարյանի բրիֆինգը, որը հեռարձակվել է ՀՀ-ի երեք՝ «վատ», «հագահեղափոխական» ալիքներով, ավելի շատ դիտելիություն է ունեցել քան Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի «լայվերը», բռնի հեղաշրջումից հետո, որոնք հեռարձակվում էին աշխարհի բոլոր «հեղափոխական» և «հագահեղափոխական» եթերներով, նույնիսկ TV 5-ով։

Էն որ ասում էիք՝ «հներ»… էն, որ որոշ քայլիստ դուրսպրծուկներ (շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին «իմ քայլականների» նման դիպուկ նկարագրությունը տալու համար) ասում էին, թե երկու օրում… էն, որ որոշ՝ «յալանչի» արամսարգսյանի «յալանչիներ» վայրահաչ էին դնում… Դե հիմա էլ են դնում, ու տառ առ տառ ճշտությամբ ցիտում Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցը… ))))) Մի հարց տամ էլի, Քոչարյանը Ձեզանից մեկին հիշե՞ց… մեկիդ անունը տվե՞ց… մեկիդ մասով անձնային որակում տվե՞ց…

Տղերք… ասենք Ձեզանից ինչ տղերք… ուզում եք ապօրինի դատեք, ուզում եք տասնյակ տարիներով շառ արեք… ժողովրդական խոսք կա, է՝ դավեն ինչքան էլ որ սատկի, կաշին էշի համար բեռ ա… Ձեզ, Ձեր գնալուց հետո, լավագույն դեպքում չեն հիշելու, հիշելուց էլ՝ ուշունց են տալու։ Ռոբերտ Քոչարյանին Դուք ինքներդ չեք կարողանում մոռանալ, իսկ մենք փաստացի 12 տարի անց, ոչ թե հիշում ենք, այլ հավատում, ու խնդրում, որ փրկի մեր հայրենիքը Ձեր՝ միտումնավոր ստեղծած փորձանքից։

#ժողովրդից_թաքուն
#դըմփ_դըմփ_հոպպլա
#Արցախը_սորոսին_մի_տուր
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով