Անհնար է հաղթել խաղում, եթե հաջողելու կանոնների նկատմամբ կա արհամարանք

Արհամարանքը քաղաքական ռեալիզմի նկատմամբ լի է անդառնալի կորուստներով հատկապես արտաքին հարաբերություններում: Կարելի է չիմանալ քաղաքական խաղի կանոնները և սովորել, բայց չի կարելի իմանալ ու միևնույն ժամանակ՝ բութ ձևանալ, իսկ որ ամենավտանգավորն է՝ բթությունը քողարկել «խելացի» տպավորությունների ներքո: Չի կարելի քաղաքականությունից դուրս «քաղաքականություն» հորինել: Ի վերջո, դժվար գործ չէ ծանոթանալ տարբեր ժողովուրդների քաղաքականության պատմությանը և տեսնել, որ վերջին մի քանի հարյուր տարիներին (մոդեռնի շրջանից ի վեր) քաղաքականության մեջ հաջողել են նրանք, ովքեր խաղացել են քաղաքական ռեալիզմի դաշտում…

1920 թ. սկզբներին Օսմանյան կայսրությունում ձևավորվել էր երկիշխանություն. դեյուրե պահպանվում էր սուլթանի իշխանությունը Կ. Պոլսում , փաստացի իշխանությունը, սակայն, գտնվում էր Անկարայում՝ Աթաթուրքի ձեռքում: 1920 թ. հունվարի 28-ին Անկարայի իշխանությունը ընդունեց «Ազգային ուխտը», որը, կարելի է ասել, Թուրքիայի գոյապահպանության և ազգային իղձերի հրամայականն էր: Փաստաթուղթը առանձնակի կարևորում էր օսմանյան իրավահաջորդության հանգամանքը և Թուրքիայի տարածքային ամբողջականության անքքնելիության հանգամանքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1920 թ. սկզբներին Տուխաչևսկու գլխավորած կարմիր բանակը, նվաճելով Նովոռոսիյսկը, շարժվում էր դեպի Կովկաս: Ակնհայտ էր, որ Ռուսաստանի տարբեր շրջաններում առկա Դենիկենի, Կոլչակի, Յուդենիչի սպիտակգվարդյական իշխանությունները չունեն այլևս իրական դիմադրողականություն և վերջնական կապիտուլիացիան կարմիր բանակի առաջ ժամանակի հարց էր: 1920 թ. սկզբներին բոլշևիկները Ռուսաստանում ունեին փաստացի իշխանություն:

Առաջին աշխարահամարտում հաղթած երկրները կամ Անտանտի մեծ տերություններն ու նրանց ստեղծած Ազգերի լիգան հրաժարվում էին ճանաչել թե՛ բոլշևիկներին՝որպես Ռուսաստանի իրական իշխանություն (ճանաչում էր սպիտակների իշխանությանը), թե՛ քեմալականներին՝ որպես Թուրքիայի իրական իշխանություն (իրական էր համարում սուլթանակն իշխանությունը, որի հետ ընթանում էին հիմնական բանակցությունները Սան-Ռեմոյում՝ Սևրի պայմանագրի տեքստը նախապատրաստելու համար): Թեև Անգլիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Իտալիան չէին ճանաչում փաստացի իշխանություններին, բայց և քաղաքական պրագմատիզմը նրանց հուշում էր, որ եթե այդ երկների հետ խնդիրներ առաջանան, առաջանալու են փաստացի իշխանությունների հետ, նրանց հետ, ում ձեռքում իրապես գտնվում էր իշխանությունը: Այդ իսկ պատճառով աննկատ հրաժարվեցին «Մեծ Հայաստանի»  իրենց իսկ խոստացաած գաղափարի համար ռեսուրսներ (դրամական և ռազմական) տրամադրելուց, իսկ ԱՄՆ-ը Ջեյմս Հարբորդի առաքելությունից հետո հրաժարվեց Հայաստանի մանդատը ստանձնելուց:

Քաղաքական ռեալիզմն էր հուշում նրանց հրաժարվելու հայերից, որովհետև հասկանում էին, որ տվյալ պարագայում ուղիղ առճակատումն անխուսափելի է լինելու Ռուսաստանի և Թուրքիայի փաստացի իշխանությունների հետ: Ավելին, քաղաքական ռեալիզմը հուշեց Արևմուտքի երկրներին վերանայելու սեփական սխալը, որի արդյունքում տեղի էր ունեցել քեմալա-բոլշևիկյան ժամանակավոր մերձեցում և Թուրիան իր ամբողջականության երաշխավորման դիմաց շուտով դարձավ Ազգերի լիգայի պատվարը՝ «կարմիր վարակի»  տարածումը դեպի արևելք կանխելու ճանապարհին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի՞նչ էին անում հայերը: Տուրք էին տալիս ռոմանտիզմին, ուտոպիզմին, սուբյեկտիվիզմին ( նիսյա 160 հազար էին ուզում 70 հազար նաղդը թողած, Պողոս Նուբարը 300 հազար էր ուզում, բայց կային նաև մարդիկ, ովքեր Ալեքսանդրետի սանջակն էլին ուզում՝ Միջերկրական ծովի ափերով), տուրք տվեցին վոլյունտարիզմին (1921 թ. փետրվարյան ապստամբությունը), բայց ոչ քաղաքական ռեալիզմին, որտեղ հենց վճռվում էր հայ ժողովրդի քաղաքական ճակատագիրը:

Թվում է ժամանակը պետք է, որ իմաստացնի ապրել ցանկացող ազգերին, մեր պարագայում, սակայն, այդ ձգտումն էլ է թվացյալ…
(շարունակելի)շ

Գարեգին  Պետրոսյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով