«Ամարասը կարող է բոլորիս համախմբել».Վահան Բաբայան

Ամարասը մեր արժեքների հնագույն սիմվոլն է,այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին,այնտեղ է Մաշտոցը հիմնել առաջին դպրոցը:
Այն ավիրել են թաթար-մոնղոլները,արաբները,այն վերականգնվել է շուշեցի հայերի աջակցությամբ 1858թ և միայն մեր փառապանձ հաղթանակներից հետո այն վերաբացվել է 1992թ և սկսել է գործել,որպես Արցախի թեմի գործող վանք:

Այն ինչը անում է Սերժ Սարգսյանը աննկարագրելի մեծ աշխատանք է,մեծ ներդրում Հայոց ինքնության պահպանման և պատմության համար,գալիք հարյուրամյակների համար,քանի որ տասնյակ,հարյուրավոր տարիներ անց էլ Ամարասը կանգնած կլինի Խազազ և Լուսավորչ սարերի գոգահովտում և մեր հզոր պատմության,մեր Արցախի անկախության,դավանած արժեքների,քրիստոնեության հաստատման ու պաշտպանության և լուսավորության դժվարին ճանապարհի լուռ վկան կլինի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երրորդ Նախագահը այսօր պարզ հասկացրեց բոլորին և ներսում և դրսում,որ մենք երբեք հետ չենք կանգնի մեր ազգային նկարագրից,թշանամին էլ ջախջախիչ պարտություն է կրելու,եթե կրկին փորձի հարձակվել մեզ վրա:
«Ալիևներն ու իրենցից առաջ եղած հրոսակները, որ պարբերաբար գայթակղություն են ունեցել զավթել հայոց աշխարհը, այդ թվում` Արցախը, տիրանալ մեր հազարամյակների պատմություն ունեցող հոգևոր, մշակութային գանձերին, խեղաթյուրել պատմությունը, ի պատասխան պիտի տեսնեն մեր վեր հառնող մշակութային և հոգևոր կոթողները ու հարկ եղած դեպքում` ստանան հայոց բանակի համարժեք պատասխանն ու զինադադար մուրան, ինչպես դա արել են ոչ հետու անցյալում» ասում է Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի ասածի հետ չի կարող չհամաձայնվել որևէ հայ,որ Մեր նախապապերը այս ամենը շատ լավ են հասկացել և մենք էլ մեր սերունդներին դա պիտի պատգամենք և փոխանցենք վերանորոգված մեր եկեղեցիներն ու դպրոցները:

Սա է մեր ճիշտ ճանապարհը,սա է մեր օրակարգը,որ գալիք սերունդները պետք է ստանան վերանորոգված և վերականգնված սրբավայրեր,խաղաղ և ապահով երկիր,կայուն և զարգացող Հայաստան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան  Բաբայանի  ֆեյսբուքյան  էջից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով