Կարճ ասեմ ասելիքս։
1. Երեւանը համայն հայության մայրաքաղաքն է։ Հայության յուրահատուկ խառնարանը։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
2. Երեւանն իրոք ունի բնիկներ, չի կարող հայկական որեւէ բնակավայր չունենալ այդպիսի սեփական պատմական բնակչություն։
3. Սովորաբար բնիկ կարող են համարվել առնվազն 3-րդ սերնդով որեւէ բնակավայրում, տվյալ դեպքում՝ Երեւանում ծնվածները։
4. Իմ ասած չափանիշով ես բնիկ երեւանցի չեմ, բայց տղերքս արդեն կարող են այդպիսիք դիտվել։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
5. Մարդս մարդ լինի, հայս՝ հայ։
6. Գույքահարկի բարձրացումն այս սոցիալ-տնտեսական ճգնաժամի ընթացքում իրոք խայտառակություն է, դրա բեռը զգալու են գրեթե բոլորը, իսկ ամենածանր կերպով հարվածելու է հատկապես մայրաքաղաքի բնակչությանը։