«Երկու խորհուրդ Ալեն Սիմոնյանին».Վահան Բաբայան

Դոնալդ Տուսկին զսպվածության խորհուրդներ տալու փոխարեն վատ չէր լինի այդ նույն խորհուրդը փոխանցեիք ձեր շեֆին:ԱԺ-ում անհավասարակշռված և վիրավորական ելույթներից հետո:
Ընդդիմադիրների վերաբերյալ վարչապետին ոչ վայել բառապաշարի օգտագործումից հետո:

Եվ վերջապես դուք միայն ուրախ պետք է լինեք,որ պարոն Տուսկը Սերժ Սարգսյանի աչքերով նայի Հայաստանին:
Իսկ ինչ՞էիք ուզում,որ Եվրոպան Ալիևի կամ էրդողանի աչքերով՞ նայեր մեզ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դե իսկ եթե ցանկանում եք,որ Նիկոլի աչքերով նայի,ուրեմն առերեսվեք ձեզ համար դառը իրականության հետ և կտեսնեք,որ ձեր պատկերացրած «համաժողովրդական» սատարման իրավիճակը այլևս չկա,չկա նաև ձեր խոստացած ու պատկերացրած Հայաստանը:Հետևաբար որևէ մեկը գոյություն չունեցող բաները իրականություն համարող մարդու աչքերով դժվար թե ցանկանա նայել:

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով