«Երեկ մեծ աժիոտաժ առաջացրեց Սերժ Սարգսյանի մասնակցությունը ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը».Արմեն Աշոտյան

Երեկ մեծ աժիոտաժ առաջացրեց Սերժ Սարգսյանի մասնակցությունը ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը եւ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի գնահատականները Հայաստանում ստեղծված ներքաղաքական զարգացումներին։

Եվրոպական ամենախոշոր եւ ազդեցիկ քաղաքական ընտանիքի ղեկավարի կողմից արված շեշտադրումները, ի թիվս այլ նրբերանգների, ընդգծում են նաեւ այն հանգամանքը, որ կորոնավիրուսային համավարակի ներքո լոկալ պոպուլիստների բռնատիրական ջանքերը միջազգային հանրության առջեւ աննկատ եւ անհետեւանք անցնել չեն կարող։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկ ուշ երեկոյան Դոնալդ Տուսկի կողմից տարածված հատուկ պաշտոնական հայտարարության մեջ նա անդրադարձ կատարեց նաեւ Արցախյան հակամարտության կարգավորմանը, ընդգծելով, որ ԵԺԿ-ն վերահաստատում է իր համապարփակ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ կարգավորման հիմնարար սկզբունքներին։

Հիշեցնեմ, որ Եվրոպական խորհրդարանի երեք պաշտոնյաների սկանդալային հայտարարությունից հետո ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը խնդրի առնչությամբ պաշտոնական նամակով դիմել էր Դոնալդ Տուսկին։

Այսպիսին է լինում երկրի շահերից բխող եւ իրական արտաքին քաղաքականությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արմեն  Աշոտյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով