«Երբ պետությունդ խեղկատակի ձեռքում է․․․ ».Կարապետ Պողոսյան

Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․

«Երբ պետությունդ խեղկատակի ձեռքում է: Երբ չկա մշակույթի նախարարություն:
Երբ ազգային ռազմավարությունդ սոռոսական սրբապիղծներն են մշակում, ազգային արժեքներդ էլ հայտնվում են աղբարկղերին, հետո նաև անհետանում աղբարկղերից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շատ խորհրդանշական էր, երբ իշխանազավթումից հետո արհեստների և արվեստների քաղաքում հայկական զարդանախշերը հայտնվեցին աղբամաններին, այսօր նկատեցի, որ աղբամաններից էլ են սկսել անհետանալ, այ սա է ներկայիս Հայաստանի պատկերը, այ սա կլինի ապագայի պատկերը, եթե ամենինչ ավերող ու ամենինչ սևացնող խունթան կարողանա ևս մի քանի տարի իշխել:
Երբ Գյումրու կենտրոնական հատվածում հայտնվեցին այս աղբամանները կար նաև մի գրառում «Գյումրին օջախ է, պուջախ չի», ինչ խոսք, թասիբով գրառում, անթասիբ գործն արդարացնելու համար, բայց իրականում ընդամենը խայծ: Այ նույն խայծով, ժողովուրդ վկայակոչելով ավիրում են թե մշակույթ, թե եկեղեցի ու ընտանիք, սևացնում արժեքներ, հերոսներ, սահմանադրական կարգ տապալում, հաղթանակներ ուրանում…

Մի առիթով, երբ մի երիտասարդ ուզում էր քայլը արդարացնել, գյումրեցի թասիբով մի կին, ասեց եթե սիրուն է, ուրեմն հարազատիդ նկարը փակցրա:
Ինչ խոսք, որևէ մեկի հարազատի նկարը չեմ ուզենա փակցնել, բայց այ շատ շուտով թիվ մեկ գժին ու իր սրբապիղծներին հաստատ կգցենք պատմության աղբարկղեր ու հաստատ կանհետանան հենց այդ աղբարկղերից, ինչպես իրական աղբն է անհետանում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով