«Ովքեր հիմա Նիկոլի հետևում թաքնաված լուռ հետևում են, թե ինչ է կատարվում Ծառուկյանի հետ թող հույս չունենան , որ պլստալու են, քանզի եթե հետ ենք գնում հասնելու ենք բոլորին».Մենուա Հարությունյան

Թե բա Ծառուկյանը մի քանի անգամ էժան ա հողերը առել …

Դե եթե հետ ենք գնում ուրեմն կամ Նիկոլը պետք ա հետ գնա ու Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին իսկ օրվանից պարզի, թե ով ինչ գնով ա գնել այն ինչ ունի, կամ դա կանենք Նիկոլից հետո…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեր-Պետրոսյանի անփառունակ կառավարման տարիներին ՀՀՇ-ականները ու Լևոնի տակինները կոպեկներով կամ վաուչերներով սեփականաշնորհում էին հսկա գործարաններ ու այդ գործարանների հաստոցները որպես մետաղալոմ վաճառում Իրան, Երևանի կենտրոնական փողոցների առաջին հարկերը կոպեկներով սեփականացրեցին ու հիմա թանկ գներով վարձով են տալիս ու անհոգ ապրում ու էս բոլորը պետք է վերանայել ու պատժել Սովետական Հայաստանից ժառանգություն մնացած ու մեջ-մեջ արած ու երկիրը թալանած լևոնակններին …

Բոլոր նրանք, ովքեր հիմա Նիկոլի հետևում թաքնաված լուռ հետևում են, թե ինչ է կատարվում Ծառուկյանի հետ թող հույս չունենան , որ պլստալու են, քանզի եթե հետ ենք գնում հասնելու ենք բոլորին , անխտիր բոլորին:

Մենուա Հարությունյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով