Ճանապարհային ծածուկ ծառայություն իրականացնող ոստիկանները համազգեստով են, վկայականով և կրծքանշանով

Ճանապարհային ոստիկանությունը ծածուկ ծառայությունը իրականացնում է գունագրաֆիկ երանգավորում չունեցող ՀՀ ոստիկանությանը հատկացված հաշվառման համարանիշով ծառայողական ավտոմոբիլներով, որում գտնվող ծառայողները ծառայությունն իրականացնում են համազգեստով, ծառայողական վկայականով և կրծքանշանով:

«Ոստիկանների կողմից իրավախախտում հայտնաբերելու դեպքում տրանսպորտային միջոցը կանգնեցվում է՝ ավտոմոբիլի առկայծող փարոսիկը միացված վիճակում կամ մոտակայքում գունագրաֆիկ երանգավորում ունեցող ծառայողական ավտոմոբիլով ծառայություն իրականացնող այլ կարգախմբի կողմից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միաժամանակ հայտնում ենք, որ կանգնեցվող տրանսպորտային միջոցի վարորդը, առանց բացառությունների, պարտավոր է անմիջապես միջոցներ ձեռնարկել տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ուղղությամբ»,- ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով