«Շատ վատ է, որ հիմարության ու անգրագիտության պատճառով պատգամավորը մշտապես հայտնվում է այսպիսի հիմար վիճակում».Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը  գրում  է.

«Այն փաստը, որ պատգամավոր Վահագն Հովակիմյանն իրավաբան չէ ու կարող էր ԱԺ-ում խոսել աննախադեպ անգրագիտությամբ, վաղուց գիտենք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց, որ Վահագնը նաև անտեղյակ է ՍԴ-ից, ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու ընթացակարգից, ավելին, նույնիսկ չի ստուգել իր ասածների հիմքերը, խոսում է այն իրողության մասին, որ մեր պետականությունը լուրջ վտանգի տակ է այն պարզ պատճառով, որ այս անտեղյակ ու իրավաբանությունից անգրագետ անձնավորությունը հեղինակում է Սահմանադրության փոփոխություն և կարևորագույն օրենքների փոփոխություններ:

Վահագ, Գագիկ Հարությունյանն ու Կիմ Բալայանը ՍԴ դատավորներ չեն, քանի որ նրանց լիազորությունների դադարումը հաստատվել է ՍԴ աշխատանքային որոշմամբ:

Ու ընդհանրապես ճիշտ կլինի իմանաս, որ ցանկացած դեպքում Սահմանադրության կամ որևէ այլ իրավական ակտի ուժով պաշտոնատար անձի լիազորությունները դադարելու փաստը պետք է արձանագրվի որևէ այլ պաշտոնատար անձի կողմից: Սա գիտեն և իրավաբանները, և գիտակից քաղաքական գործիչները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստերը ստորև:

Հ.Գ. շատ վատ է, որ հիմարության ու անգրագիտության պատճառով պատգամավորը մշտապես հայտնվում է այսպիսի հիմար վիճակում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով