Monthly Archives: Հունիսի 2020

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը

Հունիսի 29-ին, ժամը 21։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Կորեայի ձոր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Hyundai Elison» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը… Կարդալ ավելին »

Աշխարհի ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը շարունակելու է ուշադիր հետեւել Հայաստանում հետագա զարգացումներին

Կենտրոնամետ Դեմոկրատների Ինտերնացիոնալը ( Centrist Democrat International) պաշտոնական թվիտերյան էջում հրապարակած հրատապ հայտարարությամբ իր գնահատականն է տվել Հայաստանում Սահմանադրական Դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ ԿԴԻ-ն խորը մտահոգությամբ արձանագրել է, որ թեպետ Վենետիկի հանձնաժողովի կողմից ընգծվել է, որ սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում հանձնաժողովի կարծիքին, Հայաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունն աննախադեպ արագացված կերպով առաջ է մղել դրանք։ Այսպիսի… Կարդալ ավելին »

Ճգնաժամը հասավ ՍԴ. այսօր նախատեսված նիստերը տապալվել են․ aysor.am

Սահմանադրական դատարանի պատմության մեջ առաջին անգամ ՍԴ նիստը չի կայացել: Այսօր նախատեսված աշխատակարգային և լիագումար նիստերը չեն կայացել, քանի որ քվորում չի ապահովվել: ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը՝ նշելով, որ նիստին մասնակցել է 4 դատավոր: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի և իշխող մեծամասնության կողմից երկու տարի հայտարարվող Սահմանադրական դատարանի ճգնաժամը իրականություն դարձավ հենց… Կարդալ ավելին »

«Լավ, ո՞նց կարելի է 5 անգամ նույն հացանքն այնքան անգրագետ կատարել, որ հինգ անգամ էլ չստացվի․․․»․ Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սահմանադրական դատարանը գրավելու Նիկոլ Փաշինյանի կազմակերպած և ղեկավարած օպերացիան քրեական իրավունքի դասագրքերում ներկայացվելու է որպես ՀՀ քր. օր-ի 300 հոդվածով կատարված ամենաանգրագետ ու ծիծաղելի հանցագործության օրինակ: Լավ, ո՞նց կարելի է 5 անգամ նույն հացանքն այնքան անգրագետ կատարել, որ հինգ անգամ էլ չստացվի . . . Փաշինյանի փոխարեն ես… Կարդալ ավելին »

29 տարեկանում մահացել է ՔՊ անդամ Կարեն Չիլինգարյանը

29 տարեկանում ավտովթարից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարեն Չիլինգարյանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։ «Նա ավտովթարից է մահացել, որը երեկ երեկոյան է տեղի ունեցել»,- նշեց Ալեքսանյանը:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 415 նոր դեպք, ապաքինվել է ևս 751 մարդ

Արձանագրվել է մահվան 10 դեպք: Պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ… Կարդալ ավելին »

24 ժամով կջրազրկվեն Երևանի Արաբկիր, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների մի շարք հասցեներ

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 1-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 2-ը ժամը 10.00 Երևան քաղաքի մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը: Կդադարեցվեն՝ Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնց, Շիրվանզադե, Ն. Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Մալխասյանց, Տոլբուխին, Արաբկիրի 41, 43, 49, 51, 53 փողոցների, Վրացական 4-րդ, Կոմիտաս 1-ին, Մալխասյանց նրբանցքների, Թբիլիսյան խճուղի… Կարդալ ավելին »

Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է

Շնորհավոր Ձեր տարեդարձը, պարո՛ն նախագահ: Մի առիթով Դուք նշել եք, որ Ձեր կյանքի ընթացքում երբեք չեք պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եք լինելու և միշտ եղել եք այնտեղ, որտեղ մեր երկրի անվտանգությունն է պահանջել: Ստացվել է այնպես, որ Արցախի ինքնապաշտպանությունից մինչև ազատագրական պայքարի տարիներ, իսկ հետո Հայաստանի և Արցախի անկախացման առաջին դժվարին տարիներից ի վեր… Կարդալ ավելին »

Իշխանություններն այնքան են շտապում ՍԴ սեփական դատավորներ «նշանակելու» հարցում, որ օրենքով նախատեսված 2 ամիսը չեն սպասելու.«Փաստ»

Հունիսի 22-ին ԱԺ-ում իշխանական խմբակցության կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները, իշխանությունների կարծիքով, ուժի մեջ են մտել հունիսի 26-ից։ Ըստ այդմ, ՍԴ երեք դատավորների՝ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Խաչատրյանի լիազորությունները դադարեցվում են, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շարունակում է պաշտոնավարել՝ միայն որպես ՍԴ դատավոր, թեպետ, ամեն ինչ, մեղմ ասած, դեռ այդքան էլ պարզ ու հստակ չէ։… Կարդալ ավելին »

ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստով քրգործ հարուցելու պահանջով ներկայացված հաղորդման հիման վրա.«Ժողովուրդ»

Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա. այս մասին «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախա­զի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նշենք, որ հունիսի 12-ին «Մեկ Հայաստան» կու­սակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը հանցագործության մասին հաղոր­դում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՔԾ՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի եւ… Կարդալ ավելին »