Իշխանություններն այնքան են շտապում ՍԴ սեփական դատավորներ «նշանակելու» հարցում, որ օրենքով նախատեսված 2 ամիսը չեն սպասելու.«Փաստ»

Հունիսի 22-ին ԱԺ-ում իշխանական խմբակցության կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները, իշխանությունների կարծիքով, ուժի մեջ են մտել հունիսի 26-ից։

Ըստ այդմ, ՍԴ երեք դատավորների՝ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Խաչատրյանի լիազորությունները դադարեցվում են, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շարունակում է պաշտոնավարել՝ միայն որպես ՍԴ դատավոր, թեպետ, ամեն ինչ, մեղմ ասած, դեռ այդքան էլ պարզ
ու հստակ չէ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն այնքան են շտապում ՍԴ սեփական դատավորներ «նշանակելու» հարցում, որ օրենքով նախատեսված երկու ամիսը չեն սպասելու:

Ըստ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանն այն աստիճան է ոգևորված ու շահագրգիռ այս հարցում, որ անգամ հանգստյան օրերին թեմայի հետ կապված մի քանի աշխատանքային քննարկումներ ու փակ հանդիպումներ է ունեցել ՍԴ դատավորների հնարավոր թեկնածուներից մի քանիսի հետ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, չի բացառվում, որ հենց այս շաբաթվա ընթացքում հրավիրեն արտահերթ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց մինչ այդ արտահերթով պետք է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություն կատարեն, քանզի, սովորության համաձայն, «ոտքի» վրա արված վերոնշյալ փոփոխությունները  կատարելիս այդ մասին «մոռացել» են, ինչի հետ կապված, մեր տեղեկություններով, վարչապետը ծանր խոսակցություն է ունեցել պատասխանատուների հետ: Սակայն այստեղ առկա է մեկ այլ խնդիր:

Բանն այն է, որ «Իմ քայլի» մի քանի պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով, իսկ ոչ քիչ թվով պատգամավորներ ինքնամեկուսացել են, ինչը կարող է խնդիրներ առաջացնել որոշումների ընդունման համար անհրաժեշտ քվեների հարցում:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով