Նորանշանակ ոստիկանապետի հարազատներն ու ծնողներն այնքան էլ ոգևորված չեն իրենց որդու նոր պաշտոնով.«Իրավունք»

«Ինչպես ավելի վաղ` օրեր առաջ հայտնի դարձավ, Հայաստանի Հանրապետությունը նոր ոստիկանապետ ունի: Իր ֆեյսբուքյան հերթական լայվի ժամանակ օրեր առաջ այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո իրար հաջորդեցին տարաբնույթ խոսակցություններ այն մասին, որ Հայաստանում ԽԾԲ-ինստիտուտը շարունակում է իր ուրույն տեղն ունենալ:

Թեև իշխանական որոշ ներկայացուցիչներ շարունակում են ոգևորված, ամպագոռգոռ հայտարարություններ անել, սակայն պարզվում է, որ նորանշանակ ոստիկանապետի հարազատներն ու ծնողներն այնքան էլ ոգևորված չեն իրենց որդու նոր պաշտոնով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իջևան քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն, նորընտիր ոստիկանապետ Վահե Ղազարյանի ընտանիքի անդամները` մասնավորապես հայրը՝ Ռոբերտ Ղազարյանը, իր նեղ շրջապատում հայտնել է իր մտահոգություններն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը կարող է ծանր և անդառնալի վնասներ հասցնել իր որդուն: Այսինքն` կարծես թե նորանշանակ ոստիկանապետի հոր սրտով չէ որդու պաշտոնը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով