«Նիկոլի ապիկար իշխանության շնորհիվ մենք նոր ռեկորդ ենք սահմանել և ընդգրկվել ենք ամենասխալ պայքարողների ցանկում».Հովհաննես Խաչատրյան

 

Նիկոլի ապիկար իշխանության շնորհիվ մենք նոր ռեկորդ ենք սահմանել և ընդգրկվել ենք ամենասխալ պայքարողների ցանկում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցավով ենք խոսում,բայց փաստ է,մեզ մոտ համավարակի իրավիճակի հետ կապված պայքարն այնքան վատ է,որ ըստ
WORLDOMETER-հրապարակած տվյալների 1մլն մարդու հաշվով ընդհանուր վարակված պացիենտների թվով մենք անցել ենք և´ Բելառուսին և´Շվեդիային:
Ու գիտեք զարմանալին որն է՞,որ այս վերը նշված երկու երկրներն էլ,վարակի դեմ պայքարում որևէ միջոցառում չեն ձեռնարկել,նրանց մոտ բացակայել է,
և´կարանտինը
և´արտակարգ դրությունը, տնտեսությունն ընդհանրապես չի կանգնեցվել,բայց արի ու տես,որ մեզ մոտ վիճակն ավելի սրված է քան նրանց մոտ:

Այս բոլոր տվյալներն պետք է դնել Նիկոլի և իր ապաշնորհ թայֆի աչքերի առաջ,որպեսզի այսքանից հետո կրկին ստեր չհորինեն,չոփը գերան չսարքեն ու չարդարանան,թե իբր իրենք արդյունավետ են աշխատում:Այնպիսի տպավորություն է,որ դուք ավելի լավ էր ոչինչ չանեիք միգուցե այդպես վիճակն ավելի լավ կլիներ:

Հովհաննես Խաչատրյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով