«Քաղաքական դիակների էս իշխանության անդամներին վաղը, երբ ժողովուրդը քարերով լարի, թող հիշեն իրանց էսօրվա ասածներն ու արածները».Վահրամ Պետրոսյան

Վահրամ Պետրոսյանը  ֆեյսբուքյան  իր էջում  գրում է.

«Էս ա ձեր «նոր», բայց շատ հին Հայաստանը, տիկնայք ու պարոնայք ձերքայլականներ, Հայաստան, որտեղ իշխող խմբակցության կին պատգամավորը բացահայատ ստում ա՝ արդարացնելով իր կին կոլեգաների նկատմամբ ոստիկանական խայտառակ պահվածքը: Հայաստան, որտեղ իշխող խմբակցության ոչ մի անդամ դուրս չի գալիս փողոց, կանգնի ժողովրդի և ոստիկանության արանքում ու փորձի մեղմել լարվածությունը, Հայաստան, որը աղետի հասցրած իշխող մեծամասնության բոլոր անդամները հոտային հրճվանքով զուգարանի թղթի արժեք ունեցող ինչ-որ թուղթ են տարածում՝ ներկայացնելով իբրև հանցագործության ապացույց: Հայաստան, որի քաղաքացին տուգանվելու ու բյուջե փող մուծվելու մատերիալ ա, որի վճարած հարկերից կարելի ա միլարդների պրեմիաներ լափել, բայց գործ չանել՝ երկիրը հասցնելով հումանիտար ու տնտեսական կոլապսի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու էս շարքը շարունակելի ա: Քաղաքական դիակների էս իշխանության անդամներին վաղը, երբ ժողովուրդը քարերով լարի, թող հիշեն իրանց էսօրվա ասածներն ու արածները: Բումերանգի կանոնը վկա»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով