Ինձ հետաքրքիր ա Ռուսաստանում ապրող կամ Ռուսաստան խոպան գնացող հայերը ուզում են հայ-ռուսական հարաբերությունները լավ լինեն, թե՞ վատ…

Ինձ հետաքրքիր ա Ռուսաստանում ապրող կամ Ռուսաստան խոպան գնացող հայերը ուզում են հայ-ռուսական հարաբերությունները լավ լինեն, թե՞ վատ, հասկանու՞մ են, որ հայ-ռուսական հարաբերությունները վատանան իրենց համար Ռուսաստանում ապրելը կամ աշխատելը շատ դժվար ա լինելու…

Պետք ա Ռուսաստանում ապրող հայերը գիտակցեն Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների կարևորությունը և մի փոքր էլ խելք ունենան ու իրենք էլ իրենց լուման ներդնեն էդ հարաբերությունների լավացման համար՝ օրինակ ֆեյսբուքում սատարեն ոչ թե հայ-ռուսական հարաբերությունները փչացնող արևմտյան գրանտակերներին, հակառուսական հայացքներով իշխանությունը բռնազավթած Նիկոլին ու Ռուսաստանի դեսպանատան դեմ, Պուտինի դեմ պայքարած նիկոլներին, այլ ասենք հայ-ռուսական հարաբերությունների լավացման մեջ մեծ լումա ունեցող , Պուտինի շատ մտերիմ ընկեր Ռոբերտ Քոչարյանին…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուզում եմ հասկանալ Ռուսաստանում ապրող հայերը, երբ տեսնում են,որ Հայաստանում գտնվելիս Պուտինը հանդիպում ա գերության մեջ գտնվող նախագահ Քոչարյանի տիկնոջը չեն հասկանու՞մ, որ սա մեսիջ է ուղղարկված նաև հենց Ռուսաստանում ապրող հայերին , թե ով ա Հայաստանում Ռուսաստանի բարեկամը , ով ոչ…

Մի խոսքով դուրս գալ հայ-ռուսական հարաբերությունների դեմ նշանակում ա դուրս գալ Հայաստանի պետական շահերի դեմ, դառնալ պետական դավաճան ու պետական հանցագործ…

Մենուա  Հարությունյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով