Հրդեհ Կապան քաղաքում․ այրվել են մոտ 5000 քմ խոտածածկույթ, մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքը

Հունիսի 15-ին, ժամը 12:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբուրջ թաղամասի թիվ 64 տան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:45-ին, մարվել՝ 14:12-ին: Այրվել են մոտ 5000 քմ խոտածածկույթ, մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքը (մոտ 50 քմ), և ջերմահարվել 7 պտղատու ծառ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով