«Հեղափոխության պահապան» Հայկ Ստեփանյանի հետ ծեծկռտուքի մեջ մտած երիտասարդների ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչվել. նրանք դատարանի դահլիճից ազատ են արձակվել. պաշտպան.Tert.am

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից Գոռ Բաղդասարյանի և Վահե Նազարյանի ձերբակալումը, նրանք դատարանի դահլիճից ազատ են արձակվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Այս մասին այսօր

tert.am-ի հետ զրույցում ասաց նրանց պաշտպան Սասուն Ռաֆայելյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պաշտպանը ներկայացրեց, որ քրեական գործը հարուցվել է խուլիգանության 4-րդ մասի հատկանիշներով: Վահե Նազարյանը և Գոռ Բաղդասարյանն ունեն կասկածյալի դատավարական կարգավիճակ: Սասուն Ռաֆայելյանը նաև նշեց, որ հունիսի 22-ին նրանք երկուսն էլ ձերբակալվել են խուլիգանության կատարելու կասկածանքով:

«Վերջիններիս ձերբակալումը օրինաչափ չէր, ուստի բողոքարկել ենք, երկու դեպքում էլ դատարանը գտել է, որ ձերբակալումը իրավաչափ չէ: Նրանք ազատ են արձակվել: Ներկայումս նախաքննությունը շարունակվում են, սպասում ենք իրադարձությունների զարգացմանը»,- ասաց նա:

Հիշեցնենք,որ հունիսի 21-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության 102 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել էր Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Հայկ Ստեփանյանը և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում մոտ 40 հոգով իրեն ծեծի են ենթարկել։ Հայկ Ստեփանյանը ներկայացել էր որպես «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով