Հայաստանում տիրող իրավիճակը վկայում է, որ մեզ սահմանադրական փոփոխություն պետք չէ

Հայաստանում օրեցօր ավելանում են կորոնավիրուսով վարակվածները, Հայաստանն ավելի խայտառակ վատ «ռեկորդներ» է գրանցում, սակայն Հայաստանը նաև երկրագնդի վրա եզակի երկրներից մեկն է, որտեղ բոլոր բնակիչներից անխտիր պահանջում են, որպեսզի մարդիկ փողոցում և բացօթյա վայրերում դիմակ կրեն: Իսկ երեկ կառավարությունը հայտարարեց, որ այսօրվանից անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը դառնում է պարտադիր, այնինչ տվյալ պահի դրությամբ կառավարության նիստ չէր եղել և նման հարց չէր դրվել քննարկման և ոչ էլ նման բովանդակությամբ որոշում է կայացրել ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը և, ի դեպ, չէր էլ կարող, քանի որ պարետ լինելը չի նշանակում, թե նա կարող է ցանկացած մտացածին որոշում սահմանել, դարձնել օրենք ու պարտադրել:

Սակայն արի ու տես, որ դա այդպես չէ և որ «թավշյա» հեղափոխականները շատ լավ էլ կարողանում են ցանկացած բանը հայտարարել և պարտադրել ժողովրդին, իսկ օրենքի պահապան ոստիկաններն էլ նրանց համար ծառայում են որպես բութ գործիք:
Հիշեցնենք, որ ընդամենը 2 օր առաջ՝ հունիսի 15-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «ՀՀ քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը» և «Այս շրջանում եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել Սահմանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել»:
Սակայն ի՞նչ շրջանի մասին է խոսքը, այդ ի՞նչ շրջանում է գտնվում Հայաստանը: Այսօրվա իրականությանը նայելիս տեսնում ենք, որ քաղաքացին ամենևին էլ իրենը չի համարում սահմանադրությունը և ոչ էլ դրա իմաստն ու նշանակություն է տեսնում: Սահմանադրությունն այսօր չի գործում , և կայացվելիք որոշումներն ու օրենքները չեն բխում սահմանադրությունից: Այդ կառավարությունն էր, որ ինքն իրեն սահմանադրություն է համարում և, հավանաբար էլ, ավելի է ցանկանում «ոտքը պնդել» և իր ազատությունները ամրագրել նաև սահմանադրության փոփոխություններով՝ օրենքով: Այնինչ այսօր էլ, չնայած, տեսնում ենք, որ «թավշյա կառավարությունն առանց այդ փոփոխությունների էլ իրեն վատ չի զգում և իր ուզած որոշումը կարողանում է սահմանել և հաստատել, առանց որևիցե սահմանադրության էլ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ   Գարիկ Ուրումյանի ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով