Գագիկ Ծառուկյանի մտահոգություններից պետք էր հետևություններ անել, և ոչ թե անձնական վիրավորանք հասցնելու SOS հրահանգ տալ ու հրահանգին ենթարկվել. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի  ելույթին և դրան հաջորդած արձագանքին: Նաիրա Զոհրաբյանն այս առիթով գրել է.

«Երբ իմ հարգարժան գործընկեր Լիլիթ Մակունցը և իր խմբակիցները անհասկանալի բուռն արձագանք են տալիս Գագիկ Ծառուկյանի՝ ստեղծված իրավիճակին տրված օբյեկտիվ գնահատականներին և մի ողջ կուսակցություն հանվում է մարտական դիրքեր, ստիպված եմ իմ գործընկերոջը հիշեցնել, որ Գագիկ Ծառուկյանի մտահոգություններից ընդամենը պետք էր հետևություններ անել, և ոչ թե անձնական վիրավորանք հասցնելու SOS հրահանգ տալ ու հրահանգին ենթարկվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու երբ, հարգելի Լիլիթ, խոսում եք մերժված քաղաքական խմբերի մասնիկների և ատոմների մասին, նորից ստիպված եմ ևս մեկ անգամ թարմացնել բոլորի հիշողությունն ու ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչպես նախորդ իշխանությունը մեկ հրահանգով, մեկ գիշերում կալանավորեց մեր մոտ 700 թիմակիցների և համախոհների, ինչպես մեկ հրահանգով «Բարգավաճ Հայաստանի» դեմ կազմակերպվեց խայտառակ և անբարո քարոզարշավ, երբ նախորդ իշխանության կողմից օգտագործվեցին ամենաամոթալի քարոզչական գործիքները։

Ու էդ ֆոնին մենք իրավունք ունենք տրամաբանական հարցադրում անել՝ թե էդ ինչպե՞ս է լինում, որ դուք և ձեր թիմակիցները, հեղափոխության օրերին արագաչափեր էիք փակում, ոստիկանների ձեռքից զենք էիք վերցնում, Ռադիոտուն էիք գրավում և նախկին իշխանությունն այդ ամենը իդեալական մարսում էր ու որևէ քայլ չձեռնարկեց։

Չէ, ես ոչինչ չեմ ակնարկում. ընդամենը երբեմն-երբեմն հռետորական սույն հարցը բարձրացնելու օբյեկտիվ ցանկցություն է առաջանում՝ թե իրականում ո՞վ է ում շարունակությունը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով