Բոլոր քննչական գործողությունների արձանագրությունները, ենթադրյալ ապացույցները և դատավարական որոշումները ապօրինի են և չեն կարող օգտագործվել Գագիկ Ծառուկյանի դեմ․ Տիգրան Աթանեսյան

Ի դեպ, որպես իրավաբան ու քաղաքացի ասեմ, որ Գագիկ Ծառուկյանը չի կարող կալանավորվել որևէ դեպքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրավաբան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով, որով մեղադրանք է առաջադրվել, նախաքննությունը կատարվում է բացառապես Հատուկ քննչական ծառայության կողմից, իսկ այս դեպքում մեղադրանքի որոշումը կայացրել է և կալանավորելու միջնորդությունը դատարան ներկայացրել է ԱԱԾ քննիչը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսինքն՝ բոլոր քննչական գործողությունների արձանագրությունները, բոլոր ենթադրյալ ապացույցները և դատավարական որոշումները ապօրինի են և չեն կարող օգտագործվել Գ.Ծառուկյանի դեմ (տես ՀՀ քր.դատ.օր-ի 190 հոդվածի 6 և 10 մասերը և 105 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը)»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ այս պահին դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով