Այսօր Հայաստանը բնակչության թվաքանակի համեմատ վարակված անձանց թվով ողջ երկրագնդի վրա զբաղեցնում է 1-ին հորիզոնականը

Այսօրվա՝ հունիսի 18-ի վիճակագրական տվյալներով, ըստ worldometers.info կայքի, ողջ աշխարհի բնակչության համեմատ միջին վիճակագրական տվյալի, 1 միլիոն անձից կորոնավարակակիր է հանդիսանում 1086-ը և կորոնավիրուսային վարակից մահացել է 58-ը , իսկ Հայաստանում 1 միլիոն բնակչին բաժին է հասնում 6,310 վարակակիր և 104 մահացած, այսինքն 5-անգամ ավելի շատ վարակակիր և կրկնակի անգամով ավելի շատ մահացած անձ:

Հայաստանն այսօրվա 7 մահվան թվով զբաղեցնում է 16-րդ ոչ պատվաբեր հորիզոնականը, իսկ 1 օրվա մեջ +665 նոր վարակակիրների թվով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: 1 օրվա ընթացքում իր բնակչության թվաքանակի համեմատ վարակված անձանց թվով Հայաստանը զբաղեցնում է ողջ երկրագնդի վրա 1-ին հորիզոնականը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով