Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով՝ նա մեկուսացվել է տանը.168.am

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել  է պատգամավորը՝ տեղեկացնելով, որ որևէ ախտանշան չունի, գանգատներ նույնպես՝ ինքնազգացողությունը լավ է։

Արման Աբովյանը նաև տեղեկացրեց, որ հիվանդանոցում չէ, մեկուսացել է տանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին՝ այս պահին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից քանի՞ վարակակիր պատգամավոր կա, Արման Աբովյանը պատասխանեց, որ որևէ տեղեկություն չունի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով