Արդյոք իր դերը հրապարակավ այդ աստիճան կնսեմացնի Արմեն Սարգսյանը, թե ոչ, ցույց կտա ժամանակը․ Արփինե Հովհաննիսյան

Արփինե  Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր խորհրդարանում տեղի ունեցող ՍԴ շուրջ ստեղծված թնջուկին։ Այս առիթով Արփինե Հովհաննիսյանը գրել է․

«Այսօր` ընդամենը մեկ ժամ առաջ, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում պատգամավոր Վահագն Հովակիմյանը առաջարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում կատարել փոփոխություն, որի համաձայն սահմանադրական փոփոխությունները Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո Ազգային ժողովի նախագահը ընդամենը հրապարակում է դրանք` առանց Հանրապետության նախագահի ստորագրմանը ուղարկելու:

Այսինքն` Հանրապետության նախագահի կողմից ստորագրումը փոխարինվում է ԱԺ նախագահի կողմից հրապարակմամբ:

Ինչ է սա նշանակում. իշխանությունները ազատում են Արմեն Սարգսյանին սահմանադրական պարտականություններից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին, չեզոքացնելով Արմեն Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների համապատասխանության համար ՍԴ դիմելու հնարավորությունը, նշված կարգավորմամբ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման միակ մենաշնորհը ստանում է խորհրդարանը:

Սակայն կա մի ԲԱՅՑ։ Հենց Արմեն Սարգսյանն է այն անձը, ով ստորագրելու է իրեն իրեն լիազորությունից զրկող օրենսդրական նախագիծը: Այո՜ այդ նախագիծը պիտի ստորագրի ինքը։ Արդյոք իր դերը հրապարակավ այդ աստիճան կնսեմացնի Արմեն Սարգսյանը, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Հիշեցնեմ՝ նա էր, ով դժգոհ էր իր լիազորությունների սահմանափակ լինելուց։ Հիմա ինքն իր ձեռքով իր լիազորությունը սահմանափակելն, իհարկե, ծանր փորձություն է»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով