Daily Archives: 29.06.2020

Ուշադրություն. խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Քանաքեռ-Զեյթուն թաղամասի Ռուբինյանց 15/5 հասցեում գործող Երեւան Սիթի սուպերմարկետի գործունեությունը կասեցված է

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասի Ռուբինյանց 15/5 հասցեում գործող Երեւան Սիթի սուպերմարկետի գործունեությունը կասեցված է։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այստեղ ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերի խախտումներ է արձանագրել։

Հուլիսի 1-ից Ֆիզիկական անձի անվամբ տրանսպորտային միջոցը հաշվառվում է ըստ նրա՝ բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման վայրի․ բացառություն են կազմում զինվորականները

Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ ՀՀ կառավարության 26.09.2019թ. N 1335-Ն որոշման 2-րդ կետի համաձայն` 01.07.2020 թ.-ից ուժի մեջ են մտնում ՀՀ կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները՝ Ֆիզիկական անձի անվամբ տրանսպորտային միջոցը գրանցվում-հաշվառվում է ըստ նրա՝ բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման վայրի: Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չլինելու… Կարդալ ավելին »

«Էս էլ թեստի պատասխանը»․ Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր  Գևորգ  Պետորսյանը   ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էս էլ թեստի պատասխանը… Առողջություն եմ մաղթում բոլոր հիվանդներին…»։ Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը հրաժարվում է դիմակ կրել, որի պատճառով ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Ինձ հետաքրքիր ա Ռուսաստանում ապրող կամ Ռուսաստան խոպան գնացող հայերը ուզում են հայ-ռուսական հարաբերությունները լավ լինեն, թե՞ վատ…

Ինձ հետաքրքիր ա Ռուսաստանում ապրող կամ Ռուսաստան խոպան գնացող հայերը ուզում են հայ-ռուսական հարաբերությունները լավ լինեն, թե՞ վատ, հասկանու՞մ են, որ հայ-ռուսական հարաբերությունները վատանան իրենց համար Ռուսաստանում ապրելը կամ աշխատելը շատ դժվար ա լինելու… Պետք ա Ռուսաստանում ապրող հայերը գիտակցեն Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների կարևորությունը և մի փոքր էլ խելք ունենան ու իրենք էլ իրենց… Կարդալ ավելին »

«ԱԱԾ-ն բնակվում է իմ տանը, իմ հեռախոսի մեջ, նրանք ինձ հետ ապրում են». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի հետ կապված՝ սպասում են ՍԴ-ի արձագանքին: «Ինչպես մեզ ներկայացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավարը, իրենք պետք է աշխատանքային նիստ հրավիրեն և քննարկեն՝ մեր դիմումն ընդունո՞ւմ են վարույթ, թե՞ ոչ: Բնականաբար, մենք կսպասենք ՍԴ-ի որոշմանը, այս հարցում իմ եզրակացությունը, կարծիքը կարևոր չէ, որովհետև կա ՍԴ, որը պետք է որոշում ընդունի: Միայն… Կարդալ ավելին »

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

Հանրահավաք Գլենդելի քաղաքապետարանի դիմաց ի աջակցություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջոցով Հայաստանում իրականացվող «բարեփոխումների» և ներքաղաքական այլ գործընթացների, հունիս 28, 2020 թվական:

Վարդենիսում հրազենից ստացած մարմնական վնասվածքներից 25-ամյա երիտասարդ է մահացել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Վարդենիս քաղաքի 25-ամյա երիտասարդի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 2020 թ. հունիսի 27-ին՝ ժամը 23։35-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի մուտքի մոտ առերևույթ հանցագործություն կատարած անձը… Կարդալ ավելին »

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, ատամնաբուժական կենտրոնից հիմնարկ վերադարձած դատապարտյալի մոտից հայտնաբերել են 7 բջջային հեռախոս, թմրամիջոց

Հունիսի 26-ին՝ ժամը 19։15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական զննության են ենթարկել Վաղարշապատի ատամնաբուժական կենտրոնից հիմնարկ վերադարձած դատապարտյալ Կ. Հ.-ին։ Վերջինիս գոտկատեղում հայտնաբերել են քողարկված 7 բջջային հեռախոս, 3 բաժանորդային քարտ, մարտկոց, ինչպես նաև պոլիէթիլենային կպչուն ժապավենով պարուրված 4 փաթեթ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին… Կարդալ ավելին »

Դիմում եմ ներկայացրել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի լիազորություններս դադարեցնելու խնդրանքով. Դիանա Գալոյան

Հայաստանի պետական տնտեսագիատական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնում է, որ դիմում է ներկայացրել ռեկտորի պաշտոնակատարի լիազորությունները դադարեցնելու խնդրանքով: «Սիրելի՛ գործընկերներ, ուսանողներ Ինչպես գիտեք, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է ՀՊՏՀ ՊՈԱԿ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ։ Ես պատրաստվում եմ մասնակցել մրցույթին և այդ պատճառով դիմում եմ ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ… Կարդալ ավելին »