Daily Archives: 26.06.2020

Գյումրիում հայտնաբերվել է ժամկետանց գազավորված ըմպելիք. կազմվել են արձանագրություններ և ժամկետանց արտադրանքը հանվել է վաճառքից. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները Գյումրի քաղաքի մանրածախ և մեծածախ առևտրի օբյեկտներում, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպություններում իրականացրած մշտադիտարկման ընթացքում դրանցից շատերում հայտնաբերել են «Կոկա-կոլա» ՓԲԸ-ի և «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոտլեր» ՍՊԸ-ի կողմից արտադրված ժամկետանց գազավորված ըմպելիք՝ Կոկա-կոլա և Պեպսի-կոլա: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: Շիրակի մարզային կենտրոնի… Կարդալ ավելին »

Հայաստանի տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները կմասնակցեն միասնական քննություններին․ ԿԳՄՍՆ

Հայաստանի տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները կմասնակցեն միասնական քննություններին։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից։ Հայաստանի տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն կունենան ընդհանուր հիմունքներով մասնակցել 2020-2021 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններին, որոնք անցկացվելու են 2020թ. հուլիսի առաջին տասնօրյակում: Մինչև հունիսի… Կարդալ ավելին »

Կարգը խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության

Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ՝ հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն։ Պարետի որոշմամբ՝ տնից դուրս եկող անձինք պետք է պարտադի՛ր կրեն դիմակ և պարտադի՛ր ունենան անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ վարորդական իրավունքի վկայական։ Կարգը խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:

Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով՝ նա մեկուսացվել է տանը.168.am

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել  է պատգամավորը՝ տեղեկացնելով, որ որևէ ախտանշան չունի, գանգատներ նույնպես՝ ինքնազգացողությունը լավ է։ Արման Աբովյանը նաև տեղեկացրեց, որ հիվանդանոցում չէ, մեկուսացել է տանը։ Հարցին՝ այս պահին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից քանի՞ վարակակիր պատգամավոր կա, Արման Աբովյանը պատասխանեց, որ որևէ տեղեկություն չունի։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է Հայաստանի մասին Իլհամ Ալիևի բարբաջանքին

ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանն արձագանքել է Հայաստանի Հանրապետության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօր հրապարակային հնչեցրած հայտարարությանը. «Այս ո՞ւր ենք հասել: Ժառանգաբար իշխանության եկած՝ բռնապետական հարևան երկրի խան Իլհամ Ալիևը, որին երկու տարի առաջ մեր երկրում իշխանությունը զավթած մեկը համարում է կիրթ, հաճոյախոսություններ շռայլում, այն աստիճանի վստահում, որ ԼՂ բանակցային գործընթացի պատմությունը… Կարդալ ավելին »

Հայաստանի վարչապետն աճող քննադատության թիրախում է կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու համար. BBC

tert.am. BBC հեղինակավոր լրատվամիջոցը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի թեմայով Հայաստանի վերաբերյալ ռեպորտաժ է պատրաստել՝ նկատելով, որ այն հարավկովկասյան տարածաշրջանում վարակից ամենաշատ տուժած երկիրն է: «Երկրի վարչապետը, որը ևս վարակվել էր կորոնավիրուսով, աճող քննադատության թիրախում է հայտնվել ստեղծված ճգնաժամը կառավարելու առումով»,- ռեպորտաժի նախաբանում նշում է BBC-ի հաղորդավարուհին՝ մեջբերելով ՀՀ իշխանությունների պնդումն առ այն, որ երկիրը չի կարող… Կարդալ ավելին »

Փաշինյանի իշխանությանը սպառնացող ամենամեծ վտանգը համավարակն է․ լինելով անպատասխանատու անձ՝ նա անհույս փորձում է Հայաստանն աղետի գոտի վերածելու մեղքը բարդել բոլորի վրա․ Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համավարակի պայմաններում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։ Նա մասնավորապես գրել է․ «Ինչի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը. Փաշինյանի վախերն ամենուր են, բոլոր իրավիճակներում, միջավայրերում, և դա նկատելու համար պետք է ունենալ հոգեբանի մասնագիտություն։ Շատերի մոտ կարծիք կա, որ նա վախենում է Ռոբերտ Քոչարյանից, ինչն,… Կարդալ ավելին »

«50€-ով Եվրոպա գնալը,Նիկոլի կողմից հերթական գյուլնազ տատու հեքիաթն էր,որը շատ շուտ հօդս ցնդեց».Հովհաննես Խաչատրյան

Սրանց ապաշնորհ կառավարելու շնորհիվ,մենք միայն տուժում ենք:Այսօր պարզ դարձավ,որ Հայաստանը չի ներառվում այն երկրների ցանկում,որի քաղաքացիները կկարողանան մուտք գործել ԵՄ տարածք`սահմանների բացումից հետո: Ամիսներ առաջ Նիկոլի գլխավորությամբ մյուս նիկոլներն ևս մարդկանց ականջներից փլաֆներ էին կախում ու գլուխ գովում բա թե 50€-ով կարաք գնաք Իտալիա չայ-կոֆե խմեք ու հետ գաք:Իսկ այսօր պարզվեց,որ նույնիսկ չենք կարող թռնել Եվրոպա:Իսկ… Կարդալ ավելին »

Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դատավորներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Վահե Ջիվանյանը… Կարդալ ավելին »