Daily Archives: 10.06.2020

«Հժ»-ի այս հոդվածից մոտավորապես պարզ է, թե ինչքան զոհ ա նախատեսում ունենալ մոտ ապագայում.Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան  իր  էջում գրել է. «Քաղաքացիական պատերազմի մեկնարկի տեղեկատվական «օբռաբոտկեն» շարունակվում է: «Սա պատերազմ է» թեզի առաջխաղացմանը միացել է «գեղարվեստական ինծիլիգենցիան»: «Հայկական Ժամանակը» տարածել է ակնհայտորեն նախապես հմտորեն պատրաստված մի մտքի գոհար, որը դե-յուրե պատկանում է դերասան Միքայել Պողոսանին, բայց դե ֆակտո Եվրոատլանտյան դաշինքի սեփականությունն է: Միքայել Պողոսյանը կոչ է անում պատերազմել Հայաստանի… Կարդալ ավելին »

Քանի՞ հայց կա Նիկոլ Փաշինյանի դեմ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այս պահին ՀՀ դատարաններում առկա է ութ քաղաքացիական հայց, որոնց պատասխանող կողմը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Ուշագրավ է, որ բոլոր հայցերը գրեթե համանման պահանջ ունեն՝ «զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել», «վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրել», «պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում» եւ… Կարդալ ավելին »

Խոսելուց առաջ մի պահ կանգ առ և հիշիր թե Դու’ ինչ ես արել քո երկրի համար.Գարիկ Ուրումյան

Նա չի քնել որպեսզի դու քնես։ Նա ոտքի վրա է սնվել որպեսզի դու հանգիստ նստես ու սնվես։ Նա քարտեզ է մշակել, դու պարտեզ ես մշակել։ Նա լսել է կրակոցներ, դու լսել ես լացուկոցներ։ Նա կորցրել է մարտական ընկերոջը, դու դավաճանել ես ընկերոջդ։ Նա կարոտել է ծնողներին, դու նեղացրել ես ծնողներիդ։ Նա քնել է ցեխաջրի մեջ,… Կարդալ ավելին »

Գյումրիում բախվել են «ՎԱԶ-2107» և «Mercedes-Benz C» ավտոմեքենաները․ կան տուժածներ

Հունիսի 10-ին, ժամը 01:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գյումրիի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ 8-րդ Զինվորական թաղամասի թիվ 10 շենքի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2107»… Կարդալ ավելին »

Ինչպե՞ս կարող է հետախուզության ու հակահեղափոխության փորձ չունեցող մարդը պայքարել գլոբալ սպառնալիքների դեմ, գուցե նպատակը քաղաքական հակառակորդների դեմ գործեր սարքելն է․ Ա․ Չալաբյանը՝ ԱԱԾ տնօրենի մասին

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակմանը։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հունիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ ղեկավարությանը ներկայացրեց ծառայության նորընծա ղեկավար Արգիշտ Քյարամյանին։ Այս պատանի տաղանդի թռիչքաձև առաջխաղացումների մասին արդեն շատ է խոսվել, ուստի դրանց վրա չեմ կենտրոնանա, փոխարենը փորձեմ անդրադառնալ… Կարդալ ավելին »

Դիմակների շնորհիվ չի երևացել ուժային կառույցների անձնակազմերի վրդովմունքն ու հիասթափությունը՝ նոր նշանակումների հետ կապված.«Հրապարակ»

«Երեկ Նիկոլ Փաշինյանը նորանշանակ պաշտոնյաներին անձամբ է տարել և ներկայացրել աշխատակազմերին․ ԶՈՒ սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին, ոստիկանության ղեկավար կազմին՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանին, ԱԱԾ ղեկավար կազմին՝ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին: Նկատենք, որ, ի բարեբախտություն անձնակազմերի, կորոնավիրուսի շնորհիվ նրանք բոլորը դիմակներով են եղել, և ՀՀ վարչապետն ու տեսախցիկները չեն կարողացել արձանագրել այն… Կարդալ ավելին »

Սմբատ Գոգյանը փոշմանել է.«Իրավունք»

«Երեկ հայտնի դարձավ, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հանդիպել է Փաշինյանի հետ` քննարկելով իր սկանդալային հրաժարականի թեման: Ու կարծես ընդհանուր լեզու են գտել: Համենայնդեպս, պարոն Գոգյանը մեզ հետ զրույցում իր հրաժարականի մասին արդեն այս տեսակետը հայտնեց. «Երևի չհեռանամ, փոշմանել եմ, համենայնդեպս, հիմա աշխատանքի եմ ԲՈԿ-ում»: -Պարոն Փաշինյա՞նն է Ձեզ համոզել: -Ես խնդիր եմ բարձրացրել, և այդ խնդիրը… Կարդալ ավելին »

Նիկոլի «հեղափոխության» քաղաքական ամբիցիաները.Արթուր Թովմասյան

Եթե նկատել եք, Նիկոլն իր ելույթների ու հայտարարությունների սկզբնամասում, հատկապես, եթե դրանք ինչ-որ պաշտոնական և կարևոր թեմայի վերաբերյալ են լինում (Արցախի հարց, Ռուսաստանի հետ հարաբերություններ, մակսանենգ ծխախոտ, ադամանդ, զենք), որպես կանոն, առանձին շեշտադրում է կատարում, որ «Հայաստանում հեղափոխություն է եղել», որ «հասարակության մեջ և քաղաքական օրակարգում հեղափոխության նոր դրույթներ ու թեզեր է հարկավոր ներդնել», պարբերաբար… Կարդալ ավելին »

«Ժողովուրդ»․ Մարզային հիվանդանոցները դեռ պատրաստ չեն կորոնավիրուսով վարակված հիվանդների ընդունելուն

«Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Առողջապահության նախարարությունը հայտնում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարին միանում են նաև մարզային հիվանդանոցները, և վերապրոֆիլացումից հետո այնտեղ կկարողանան ընդունել կորոնավիրուսով վարակվածներին: Ընդ որում, նշվում էին կարճ ժամկետներ՝ ասելով, թե երկու-երեք օրում այդ հիվանդանոցները պատրաստ կլինեն կորոնավիրուսի դեմ պայքարին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում… Կարդալ ավելին »

Դավիթ Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելը կարող է հետևանքներ ունենալ գլխավոր դատախազի համար.«Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը կարող է հետևանքներ ունենալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար: Նախ նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը հունիսի 8-ին որոշում էր կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը դատավոր Դավիթ Գրիգորյանի և նրա օգնական Գոռ Վարդանյանի նկատմամբ։ Դատավոր Դավիթ Բալայանի որոշման համար հիմք… Կարդալ ավելին »