Երևանի Սարի թաղում բախվել են Opel-ն ու ЗИЛ-ը, որը փլուզել է քարե պարիսպը. կա վիրավոր

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Սարի թաղի կալցևոյում», բախվել են Opel մակնիշի 36 AF 066 համարանիշի և ԶԻԼ մակնիշի 34 CO 933 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Բախման հետևանքով ЗИЛ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, փլուզել շինության պարիսպը և մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասն` սկզբնաղբյուրում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով