Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհի փլուզում

Մայիսի 31-ին, ժամը 09։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ․ անհրաժեշտ է օգնություն։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ տեղի է ունեցել ճանապարհի փլուզում (մոտ 2,25 խմ), ինչի հետևանքով ճանապարհը դարձել է մասամբ երթևեկելի։

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով