Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Nissan-ը, Opel-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր

Մայիսի 9-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Արամ Խաչատրյան 25 շենքի դիմաց բախվել են BMW մակնիշի 04 ZZ 024 համարանիշի, Nissan մակնիշի 35 QO 590 համարանիշի, Opel մակնիշի 36 LN 167 համարանիշի և Ford Transit մակնիշի 34 MP 904 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի գլխի մասում ստացված վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է անանցանելի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Աղբյուրը հայտնում է, որ մեքենաներից Ford Transit-ը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված է եղել:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով