Ռազմաքաղաքական հակակշիռների հեռանկարը տարածաշրջանում: Հայ-ռուսական ռազմաքաղաքաղաքական հարաբերությունների կարևորությունը

Աշխարհաքաղաքական վերակառուցումների կարևոր այս ժամանակաշրջանը բարենպաստ է հայ-ռուական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական փոխգործակցության հնարավորությունները զարգացնելու համար: Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի օգնությամբ ռազմաքաղաքական հակակշիռ ձևավորելու առանց այն էլ կասկածելի հեռանկարները այսօր առավել քան անիրատեսական են : Հեռու չգնանք, վրացական «երազանքին»՝ կապված ՆԱՏՕ-ի օգնությամբ պաշտպանական նոր համակարգ ձևավորելու հետ, չեն հավատում այսօր նույնիսկ վրացիները:

ՆԱՏՕ-ն ինքն է ներկայումս ապրում դժվարին օրեր, ինչի մասինը անդամ առանցքային երկրներն այլևս խոսում են անթաքույց: Անդամ պետություններից Թուրքիայի բոլոր «աղերսագրերը»` արձագանքելու Սիրիայի հյուսիս- արևելքում ռուս-սիրիական զինված ուժերի գործողություններին, ՆԱՏՕ-ի կողմից մնաց անպատասխան: Անհամերաշխությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում, սակայն, Թուրքիայով չի սահմանափակվում: ՆԱՏՕ-ի ապագայի շուրջ ներկայումս բանավեճ է ծավալվում Եվրոպայում: Բոլորովին վերջերս Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը բացեիբաց հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի «ուղեղը մահացել» է: Ճիշտ է, այս առումով կառույցի շրջանակներում առաժմ կա երկակի վերաբերմունք: Կանցլեր Մերկելն, օրինակ, հայտարարեց, որ չի կիսում այս հարցում Մակրոնի մոտեցումը, իսկ ՆԱՏՕ-ի քարտուղար Ստոլտենբերգն ընդհանրապես հայտարարեց, որ ռազմա-քաղքական դաշինքի առանցքը Եվրոպայում Գերմանիան է և ոչ Ֆրանսիան, և թե Փարիզում չէ, որ պետք է որոշվի կառույցի հետ Եվրոպայի փոխգործակցության խնդիրը: Իսկ ահա Միացյալ Նահանգներում Մակրոնի հայտարարությունն արժանացավ կրավորական, ինչ-որ առումով նույնիսկ ուշագրավ արձագանքի: Հեղինակավոր «The Washington Post»-ը շատ առումներով համաձայնելով Մակրոնի մոտեցման հետ, նույնիսկ արձանագրեց, որ այն վաղուց հասունացած իրավիճակ է, որի մասին շատերն ուղղակի չեն համարձակվում բարձրաձայնել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ներկայումս ընթացող գլոբալ փոփոխություններն անկաշառ գնահատելու, երկրի անվտանգային համակարգն ամրապնդելու փոխարեն Հայաստանն այսօր մատնված է հանցավոր պարապուրդի:
ՀԱՊԿ-ի շրջանաներում հատկապես Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական փոխվստահելի և ամուր գործակցություն կառուցելու փոխարեն թավշյա իշխանություններն հենց սկզբից գնացին ապակառուցողական ճանապարհով և արդյունքում ունենք ուղղակի կորցված 2 տարիներ: Ինչ փոփոխություններ կունենանք առաջիկայում, կախված է մեզանից յուրաքանչյուրից: Անքննելի է այն, որ այս կերպ շարունակելն անթույլատրելի է և որ առաջիկա տարիներին արձանագրված փոփոխությունները ուղիղ համեմատական են լինելու թե՛ հայ-ռուսական ռազմաքաղաքան և թե՛ ԵԱՏՄ-ի շրջանակներում առկա տնտեսական հարաբերությունների որակին:

Գարեգին  Պետրոսյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով