Փաստորեն արևային եղանակը հակացուցված է մեր ազգին

Փաստորեն արևային եղանակը հակացուցված է մեր ազգին :Ամենայն հայոց «համաճարակաբան» վարչապետը կրկին քայլում է: Եվ քանի որ շատ ժողովրդավար , բանիմաց համաճարակաբան ունենք իր իսկ նախաձեռնությամբ շփվում է մարդկանց հետ : «Բարև եղբայր, կարող է վարկված ես, հեռու կանգնեք, սոցիալական հեռավորություն չեք պահել» ,և հանելով դիմակը շարունակում է զրույցը : Փաստորեն օրեկան 6% աճը բավարար չէ Թորոսյանին , և այստեղ օգնության է հասել ամենայն հայոց մեծահոգի «համաճրակաբան » վարչապետը : Մայիսի 1-ին 2148 վարակված կար, իսկ այսօր` 3718:
Այսինք, 12 օր անց` 1570 հոգի ավել:
Այսինքն, 12 օրում 70% աճ:
Ասում են չէ «Ձեռքը ձեռք է լվանում , երկու ձեռքը երես» : Հիմա Թորոսյանին թվերի աճի համար օգնում է վարչապետը ,իսկ Թորոսյանն էլ վարչապետին 70% աճով , և հա ին՞չ տարբերություն տնտեսսկան աճ է ,թե վիրուսի :
Բա պարետը ` Ավինյանը շատ միամիտ տղա դուրս եկավ ,չգիտի սահմանափակումների հարցը ոն՞ց լուծի ,որ և «համաճարակաբանի» սրտով լինի և Թորոսյանի : Էս ին՞չ Բերմուդյան եռանկյունի է( պարետ ,վարչապետ ,ԱՆ նախարար):
Ամեն դեպքում, ոչ այս արտասովոր տեսությունները, ոչ էլ գիտական մեկնաբանությունները, դեռ չեն կարողացել փաստերով բացատրել Բերմունդյան եռանկյունու առեղծվածն ու դրա գաղտնիքները: Հենց այս պատճառով առաջարկում եմ ինքներդ ընտրել այն տեսակետը, որին հավատում եք մյուսներից առավել: Դուք պետք է որոշեք՝ հավատալ, թե՞ չհավատալ Բերմունդյան եռանկյունու գույությանն ու պատմություններին:
Աստված մեզ պահապան:

Նունե Ներսիսյանի  ֆեյսբուքյան  էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով